Անցած 10 օրերի ընթացքում մաքրվել է 547 հեղեղատար ցանց
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ վարչական շրջանների ջրամատակարարման և հեղեղատար համակարգերի մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ անցած 10 օրերի ընթացքում համակարգի աշխատանքները եղել են մշտական հսկողության տակ, և առաջացած խդիրներին տրվել են համապատասխան լուծումներ: Նշված ժամանակահատվածում մաքրվել է 547 հեղեղատար ցանց:
Անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանում դեկտեմբերի 31-ին ջրատարի խոշոր վթարով պայմանավորված ջրամատակարարման դադարեցմանը՝ քաղաքապետը պատասխանատու կառույցին հանձնարարել է նմանատիպ դեպքերում
հանրությանը լիրաժեք իրակեզեկել կատարվող աշխատանքների մասին: