Հայաստանում ռուսական ռազմաբազան համալրվել է «Տախիոն» անօդաչուներով
Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազան համալրվել է հայրենական արտադրության «Тахион» անօդաչու թռչող սարքերով, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Նշված ԱԹՍ-ները կիրառվում են ռազմական հետախուզության համար, ցերեկային և գիշերային ժամերին՝ մինչև 40 կմ հեռավորությամբ հետախուզում անցկացնելու նհամար, որոնք գործում են նաև եղանակային անբարենպաստ պայմաններում:
Անօդաչուները կարող են թռչել նաև մինչև 15 մ/վրկ քամու արագության դեպքում: Մամուլի ծառայության տվյալներով՝ առաջիկա 1 ամսվա ընթացքում Հայաստանի Կամխուդի և Ալագյազի բարձրլեռնային զորավարժարաններում անցկացվելու են նոր անօդաչուները կիրառելու ուսումնավարժանքներ: