Գյումրիի ռուսական ռազմաբազան համալրվել է ռադիոլեկտրոնային արդի պայքարի «Ինֆաունա» նորագույն համալիրներով
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստացել է «Ինֆաունա» ՌԷՊ նորագույն բազմաֆունկցիոնալ համալիրների առաջին խմբաքանակը: Այդ մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Օկրուգի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ համալիրներն օգտագործվելու են 2015-ի ամռանը գումարտակային և բազային տակտիկական ուսումնավարժանքների ժամանակ:
Մինչև տարեվերջ ռազմաբա կմատակարարվի նորագույն համալիրների հաջորդ խմբաքանակը: