Գյումրիի ռուսական ռազմաբազան 6 նոր մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներով է համալրվել
Ռուսաստանը 6 նոր մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներ է տեղակայել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
«Կրասնոդարի մարզի վիացիոն ռազմաբազայից 6 ժամանակակից Ми-24П և Ми-8MT ուղղաթիռներ են տեղափոխվել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա»,-ասված է հայտարարության մեջ: