4051 դիտում
18:47 08-01-2016
Սուր շնչառական վարակներով, թոքաբորբով հոսպիտալացվածների թիվն աճում է
«Հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ»,-նշվեց ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ և օպերատիվ արձագանքման աշխատանքային խմբի այսօր կայացած խորհրդակցության ժամանակ։
Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվեց հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքոբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով, ինչպես նաև զորամասերում առկա իրավիճակով և զինծառայողների առողջությամբ: Զեկուցվեց, որ զորամասերում բարվոք վիճակ է։ Հանձնարարվեց շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և հանրապետական զինկոմիսարիատի հետ` տարբեր վարակիչ հիվանդություններով կամ ջերմող զինակոչիկների մուտքը զորամաս կանխելու նպատակով։
Նախարարին տեղեկացվեց, որ այսօրվանից [b]Երևանի պոլիկլինիկաներն անցել են բնականոն աշխատանքի։ Շաբաթ և կիրակի օրերին առաջնային օղակը կաշխատի ժամը 10-17-ը։ [/b]
Արմեն Մուրադյանը հանձնարարեց մարզերի հետ համագործակցության արդյունքում ապահովել, որպեսզի առաջիկա հանգստյան օրերին աշխատեն նաև մարզային պոլիկլինիկաները։
«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մենք աշխատանքները տանում ենք երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական»,-նշեց նախարարը` կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերումը և մասնագիտական բուժումը։
Համաճարակային իրավիճակի վերլուծության արդյունքում հանձնարարականներ տրվեցին բուժական գործն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
ՀՀ կառավարությունում համաճարակային վիճակի վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից տրված հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է համայցերը տարբեր բժշկական կազմակերպություններ` ծանր հիվանդների բուժումը տեղում կազմակերպելու և վերահսկելու նպատակով: Խորհրդակցությունից անմիջապես հետո նա գլխավոր և առաջատար մասնագետների հետ այցելեց տարբեր բուժհաստատություներ` հիվանդների բուժման ընթացքը տեղում քննարկելու նպատակով։
Վերլուծության արդյունքների հիման վրա մշակվում են կանխարգելիչ և կազմակերպական լայնածավալ աշխատանքներ:
Նշենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես կանխարգելիչ գործողություն երեկ ՀՀ առողջապահության նախարարը հանդես է եկել [b]դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները մինչև հունվարի 18-ը երկարաձգելու[/b] առաջարկով` համաճարակաբանական իրավիճակի բարդություններից խուսափելու և վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով:
Դեռ երեկվա դրությամբ, հիշեցնենք, սուր շնչառական վարակներով Հայաստանում գրանցվել էր հոսպիտալացման 515 դեպք, որից 126-ը` թոքաբորբ:
Նմանատիպ նյութեր
3703 դիտում
17:51 05-01-2016
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացված 355 հիվանդ բուժում է ստանում
11582 դիտում
11:31 07-01-2019
Արսեն Թորոսյան. Հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով՝ 184 հիվանդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1041 դիտում
18:02 17-04-2014
Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության նվազման միտում կա. ԱՆ
Այս բաժնից
667 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
673 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
439 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ