Հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Ս.Տարոնցու փողոցում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունվարի 6-ին, ժամը 12.30-ին, Երևանի Ս.Տարոնցու փողոցի թիվ 9 շենքի մոտից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սուրեն Թ.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]