211652_close_icon
views-count1800 դիտում article-date 16:37 29-10-2014

Վիճաբանությունը Հանքավանում ավարտվել էր ծեծով

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Սեդրակ Բ.-ն և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել: Պարզվել է, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հանքավան գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան ծեծի է ենթարկել կնոջ քեռին` ոմն Հրայր: Սեդրակ Բ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրայրը 1975 թ. ծնված Հրայր Մ.-ն է, որը հոկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր