41-ամյա վարորդը Գյումրիում «Mercedes-Brabus»-ով բախվել է գետնանցումի պատին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Գյումրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 06:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 133 տան բնակիչ , 41-ամյա Ռուդիկ Սարգսյանը, իր վարած «Mercedes-Brabus» մակնիշի 34 FR 062 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և բախվել Շիրակացու փողոցի թիվ 65 հասցեի մոտ գտնվող գետնանցումի պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Սարգսյանն ու ուղևոր` Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 44-ամյա Արմեն Մինասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:
Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի