1873 դիտում
18:04 29-12-2015
Ֆեյսբուքյան օգտատերերի մտահոգության հետքերով. աջակցություն՝ սոցիալապես անապահով երեք ընտանիքի
Սոցիալապես անապահով երեք ընտանիքի ամանորյա անակնկալ էր սպասվում: Դեկտեմբերի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից այդ ընտանիքներին տրամադրվեց դրամական օգնություն և սնունդ:
ՀԵՀ-ի աշխատակիցներն ու կամավորները նախ այցելեցին Էջմիածնի Ակնաշեն գյուղի Հովհաննիսյանների ընտանիքին: Չունենալով սեփական տանիք` նրանք ապրում են գյուղի հին մանկապարտեզում մի քանի այլ ընտանիքների հետ միասին: Տան մայրը` տիկին Անահիտը, ունի առողջական խնդիրներ:
Այնուհետև հերթը Երևանում բնակվող անապահով ընտանիքինն էր: Տիկին Գայանեն և նրա 3 զավակները բնակվում են Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Տան որդին` Մարտիկը, հիվանդ է էպիլեպսիայով: Այս ընտանիքին ևս դրամական օգնություն և սնունդ տրամադրվեց, ինչի շնորհիվ կկարողանան հոգալ առօրյա հոգսերը: Երրորդ ընտանիքը բնակվում է Մասիվի հանրակացարանում: Ընտանիքի մայրը՝ տիկին Արմինեն, ունի երեք որդի. 2-ը դպրոցական են, իսկ երրորդը հաճախում է մանկապարտեզ: Ընտանիքն ունի երեխայի մանկապարտեզի վարձը վճարելու խնդիր, ինչը ևս հնարավոր կլինի հոգալ հիմնադրամի տրամադրած աջակցությամբ: Տեղեկացնենք, որ ՀԵՀ-ն անապահով այս ընտանիքներին աջակցում է սոցիալական ցանցերում ակտիվ օգտատետերի գրառումներին հետամուտ լինելով:
Մասնավորապես նրանք գրառումներ էին կատարել ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն
Ավագյանի ֆեյսբուքյան էջին՝ տեղեկացնելով, որ նշված ընտանիքներն ունեն աջակցության կարիք: Այս առիթով Կարեն Ավագյանը շեշտեց. «Հիմնադրամը տարվա ընթացքում իրականացնում է տարբեր ծրագրեր սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն կային այնպիսինները, որոնք դուրս էին մնացել մեր տեսադաշտից: Ուստի այդ ընտանիքների մասին մենք տեղեկացանք սոցցանցերի միջոցով, և նրանց ևս ընդգրկեցինք մեր ծրագրերում:
Ժամանակ առ ժամանակ հիմնադրամն իրականացնում է սոցիալական ծրագրեր, որոնց թիրախը երիտասարդներն են, սակայն սոցիալական խոցելի խմբերում գտնվող ընտանիքները ևս այդ ծրագրերի առանցքում են»: Նշենք նաև, որ հիմնադրամը տարվա ընթացքում աջակցություն է ցուցաբերել նաև սահմանամերձ համայնքներում գտնվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
15:59 28-12-2015
Ամանորին ընդառաջ պարենային աջակցություն է ցուցաբերվել մայրաքաղաքի սոցիալապես անապահով շուրջ 22500 ընտանիքի
4139 դիտում
12:55 16-04-2020
Սոցիալապես անապահով 85 հազար ընտանիքի աջակցություն կցուցաբերվի․ հաստատվեց 13-րդ ծրագիրը
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին