«Կովկաս» դաշնային մայրուղում ավտոբուս է վթարվել. կա 1 զոհ, 4 վիրավոր
ՌԴ Ստավրոպոլի «Կովկաս» դաշնային մայրուղում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:
32 ուղևորներով Մոսկվա-Նալչիկ ուղերթի ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով կա 1 զոհ, 4 վիրավոր:
Մահացածը ավտոբուսի 2 վարորդներից մեկն էր, ով մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Ըստ տեղեկությունների` 4 վիրավորների վիճակը կայուն ծանր է: