211652_close_icon
views-count1661 դիտում article-date 16:19 26-12-2015

«Երբ երազանքներն իրականանում են». օր երկրորդ

Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների Ձմեռ պապիկին ուղղված երազանքներով լի նամակները, ինչպես նախորդ երեք տարիներին, այնպես էլ այս տարի «Երբ երազանքներն իրականանում են» խորագրով նախաձեռնության շրջանակում հասցեագրվեցին Երևանի քաղաքապետին: Ի դեպ, նախաձեռնությունը հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանին է: Ծրագրի երկրորդ օրը Երևանի Ձմեռ պապն անակնկալ այցելել է Նոր Նորք, Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջաններից ստացված նամակների հասցեատեր երեխաների բնակարաններ և հանձնել այդքան սպասված նվերները: Ի դեպ, նշենք, որ ամեն տարի նամակներն ընտրվում են՝ բացառելով նախորդ տարիներին կրկնվող հասցեները: Բացի այդ, այս տարի հիմնական ուշադրությունը սոցիալապես անապահով և բազմանդամ ընտանիքների երեխաներից ստացված նամակներին է եղել:

Նմանատիպ նյութեր