19063 դիտում
12:41 12-06-2015
Ինչ մեքենաներ ունի Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, ով է թանկարժեք մեքենաներից մեկը նվիրել 32 տարի առաջ, ինչ մակնիշի է եղել նրա առաջին ավտոմեքենան, ինչու ավտոտեսուչները հաճախ չեն կանգնեցնում եւ ավելին
ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, 2011 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա է վարում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Գրիգորի Մարգարյանը:
Նա նշեց, որ ավտոմեքենան ԱՄՆ-ում բնակվող իր ընկերն է նվիրել: Ունի նաեւ Porsche, որը անձնական միջոցներով է գնել Երեւանում Porsche-ի սրահից՝ մոտ 70 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ մեքենայի մեջ, հատկապես երկար ճանապարհ գնալիս հաճախ սիմֆոնիկ երաժշտություն է լսում եւ ռադիոյով լուրերին է հետեւում:
Հարցին, թե հաճախ է խախտումներ անում կամ վթարային իրավիճակների մեջ հայտնվում ու ինչպիսին է լինում ավտոտեսուչների արձագանքը, պատասխանեց. «ԱԺ պատգամավորների մեքենաներն ունեն իրենց անձնական համարները, եւ պետավտոտեսչության աշխատակիցները, իմանալով այդ համարները, հիմնականում չեն կանգնեցնում: Առավել եւս, որ ես հնարավորինս խախտումներ չեմ կատարում: 32 տարի է՝ մեքենա եմ վարում: Իհարկե, վթարային իրավիճակներ եղել են թե իմ, թե դիմացինի մեղավորությամբ, բայց բարեբախտաբար՝ ոչ շատ լուրջ: Կարեւորը, որ ամեն բան անփորձանք ավարտվել է»:
Նա հիշեց, որ առաջին ավտոմեքենան 1983-1984 թվականներին իր ուսանողական տարիներին հայրն է նվիրել՝ «08»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է Գրիգորի Մարգարյանին ցանկանալ անփորձանք երթեւեկություն, էլ ավելի լավ մեքենաներ ու էլ ավելի թանկարժեք նվերներ՝ նաեւ ավտոմեքենայի տեսքով, իսկ պատգամավորն էլ իր հերթին նշեց, որ երկրում տեղի ունեցող անցուդարձին հետեւում է նաեւ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով եւ շատ հարգում է կայքի գործունեությունը ու իր հերթին անխափան գործունեություն մաղթում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»