ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին
Ֆրանսիայի չեմպիոն և ներկայիս առաջնության առաջատար ՊՍԺ-ն մտադիր է հաջորդ ամռանը ձեռք բերել Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Terrikon-ը:
Ի սկզբանե ՊՍԺ-ն ցանկացել է կազմը ուժեղացնել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրայով, սակայն ստիպված է եղել հրաժարվել այդ մտքից, քանի որ ուկրաինական ակումբը իր խաղացողի համար պահանջել է մոտ 40 մլն եվրո: Փոխարենը այդքան գումար պատրաստ է վճարել Լոնդոնի «Չելսին» և այժմ լոնդոնյան ակումբն ու «Շախտյորը» արդեն քննարկում են բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցը, մանավանդ, որ Տեյշեյրան ինքը դեմ չէ Լոնդոնում խաղալ:
Տեյշեյրայից հրաժարվելուց հետո ՊՍԺ-ն այժմ հայացքն ուղղել է Մխիթարյանի վրա: Սակայն հայ ֆուտբոլիստի տրանֆերային արժեքն էլ է վերջին ամիսների գերազանց մրցելույթներից հետո բավական աճել, այնպես որ, ֆրանսիական ակումբը այս դեպքում էլ է խնդիրների առջև կանգնելու: