Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է ամռանը թիմ հրավիրել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
Ռուսաստանցի գործարարը պատրաստ է կատալոնացի մասնագետին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը, ինչպես նաև ցանկացած գումար տրամադրել՝ թիմի կազմը ուժեղացնելու համար:
Նշվում է, որ Գվարդիոլան արդեն գնահատել է «Չելսին» և գտել, որ թիմին անհրաժեշտ է 10 ֆուտբոլիստ ձեռք բերել:
Ներկա պահին Գվարդիոլային ձեռք բերելու գլխավոր հավակնորդ է համարվում «Մանչեսթեր Սիթին», սակայն մարզչի կինը՝ Կրիստինա Սերան գերադասում է Լոնդոնում բնակվել:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բավարիայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշում է կայացրել: