2876 դիտում
20:26 27-12-2017
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ամփոփել է 2017 թվականի աշխատանքները և հաստատել 2018թ. բյուջեն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը, լսվել է 2017թ. հաշվետվությունն ու ներկայացվել 2018թ. բյուջեն:
Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ըստ ոլորտների մանրամասնելով կատարված աշխատանքները, հատկանշել է, որ հաշվետու տարում ընդլայնվել է համագործակցությունը միջազգային գիտակրթական կառույցների հետ: Բուհի ղեկավարն առանձնացրել է նաև համալսարանի և ուսանողների հաջողությունները՝ վստահեցնելով, որ բուհը շարունակելու է իր ծրագրերը՝ միտված որակյալ մասնագետների պատրաստմանը:
Նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը միաձայն կողմ քվեարկությամբ արժանացել են խորհրդի անդամների հավանությանը՝ հաստատելով 2017թ. հաշվետվությունն ու 2018թ. բյուջեն:
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գնահատելով իրականացված ծրագրերն ու ընդգծելով բուհի զարգացման համար դրանց կարևորությունը, շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և, առիթն օգտագործելով, գալիք տոների առթիվ շնորհավորել համալսարանի աշխատակազմին և ուսանողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Գագիկ Գալստյանն իր հերթին պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշտական աջակցության պատրաստաամության և համալսարանի զարգացմանն ուղղված քաղաքականության խրախուսման համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1195 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
835 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
952 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին