211652_close_icon
views-count1675 դիտում article-date 15:29 31-10-2014

Գագիկ Գալստյանն ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ում տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Օրակարգում ընդգրկված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցի քննարկման ընթացքում նշվել է, որ սահմանված ժամկետում ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ թեկնածու՝ Գագիկ Գալստյանը, ով համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է: Վերջինս, խորհրդի անդամներին հակիրճ ներկայացնելով համալսարանի զարգացման հայեցակարգը, նշել է, որ ԲՈՒՀ-ը, ընդլայնելով միջազգային համագործակցության շրջանակները, կշարունակի կյանքի կոչել նախանշված բոլոր ծրագրերն ու, պահպանելով գիտակրթական ոլորտում ամրագրված ձեռքբերումները, պատրաստել շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետներ: Այնուհետ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30 անդամների փակ, գաղտնի քվեարկությամբ Գագիկ Գալստյանը միաձայն ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր: Ամփոփելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Գագիկ Գալստյանին ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կշարունակի անել հնարավորը ԲՈՒՀ-ի առջև ծառացած խնդիրները լուծելու և ձեռնարկվող ծրագրերին աջակցելու ու կյանքի կոչման գործում:

Նմանատիպ նյութեր