25-ամյա Սուրենը կուսությունից զրկել է անչափահաս աղջնակին եւ հղիացրել նրան
25-ամյա Սուրեն Միշայի Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնացել է ակնհայտ 16 տարին չլրացած Ռ. Խ.-ի հետ, նրա հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն, որի արդյունքում վերջինս հղիացել է և գտնվելով 14-15 շաբաթական հղիության շրջանում` դիմել է <<Մեծամորի ԲԿ>> ՓԲԸ՝ կանանց կոնսուլտացիայի բաժանմունք:
Սուրեն Ավդալյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: