Արմավիրում երիտասարդը կուսությունից զրկել եւ հղիացրել է անչափահաս կնոջը
Խալտ Հասանի Շավերշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, փաստացի ամուսնական կապի մեջ ակնհայտ 16 տարին չլրացած Ք. Ա-ի հետ իր տանը վերջինիս համաձայնությամբ 2015թ. հոկտեմբերի 12-ից սկսած պարբերաբար նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն, ինչի հետևանքով Ք. Ա.-ն հունվար ամսին հղիացել է:
Այսինքն, Խալտ Հասանի Շավերշյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 141 հոդվածի 2 մասի 3 կետով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: