211652_close_icon
views-count2512 դիտում article-date 18:24 15-12-2020

Դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում գործելու է «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում գործելու է «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդես: Ռեժիսոր Խաչիկ Եղոյանը նշում է, որ ներկայացվելու է 100 լուսանկար, յուրաքանչյուրի արժեքը 20 հազար դրամ է, հավաքված հասույթը տրամադրվելու է պատերազմի ժամանակ զոհված 4-5 ազատամարտիկի՝ ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին: Նա հիշեցնում է, որ 5 տարի առաջ դեկտեմբերի 29-ին Նկարիչների միությունում բացվել էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն էր հենց Խաչիկ Եղոյանը, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը: Նախագծի շրջանակում նկարել էին հայկական 100 եկեղեցու դուռ՝ Արևմտյան Հայաստանում, Ջավախքում Հայաստանում և Արցախում: «Նպատակ ունեինք եկեղեցիների լուսանկարները նվիրել տվյալ եկեղեցիներին: Սակայն այսօրվա իրականությունն այնպիսին է, որ բացի Արևմտյան Հայաստանը, ունեցանք ևս կորսված հողեր: Նոր գաղափար ծնվեց: 5 տարի անց կրկնել այդ լուսանկարների ցուցահանդեսը»,- ասում է Խ. Եղոյանը: [url=https://www.facebook.com/events/1034093467110196]Ցուցահանդեսը[/url], ըստ նրա, նաև հնարավորություն կտա ևս մեկ անգամ անցնել, շրջել կորսված հողերի եկեղեցիների շեմերով, ինչպես նաև՝ այս խառն իրավիճակում այն նաև փոքրիկ մշակութային իրադարձություն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր