Բանգլադեշում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 7 մարդ. կան վիրավորներ. տեսանյութ
Բանգլադեշի Ռաջշահի քաղաքում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 7 մարդ: Եվս մի քանի ուղևորներ մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ռաջշահի ավտոճանապարհներից մեկում 2 ավտոբուսներ են բախվել, ինչի հետևանքով նրանցից մեկը հետընթաց շարժվելով բախվել է հետևից ընթացող 2 երթուղային տրանսպորտի միջոցների, որոնք ուղևորներ էին տեղափոխում:
Մի քանի ուղևոր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է, իսկ 7-ը տեղում մահացել են:
Ներկայացնում ենք տեսանյութը: