Հնդկաստանում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 18 մարդ
Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաջասթհան նահանգում պիկապ տեսակի ավտոմեքենան բախվել է կայանված բեռնատարին: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Բախման հետևանքով 14 մարդ տեղում մահացել է, ևս 4-ը մահացել են հիվանդանոցի ճանապարհին:
Հայտնի է, որ մահացածների մեջ 11 կին է եղել: