Բանգլադեշում հրմշտոցի զոհ է դարձել 17 մարդ
Բանգլադեշի հյուսիսային քաղաքներից մեկում անվճար հագուստ բաժանելու ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ծխախոտի գործարաններից մեկի տերը նախաձեռնել է աղքատներին հագուստ բաժանել: Ձերբակալվել է 7 մարդ, այդ թվում` գործարանի սեփականատերը: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Նշենք, որ Բանգլադեշում Ռամադանի ժամանակ հարուստները հաճախ են աղքատներին հագուստ բաժանում: