Ռուսաստանը կարող է Հնդկաստանին վաճառել C-400 ԶՀՀ-ներ՝ 6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրի Մոդիի միջև տեղի ունենալիք բանակցությունների ընթացքում կարող է հայտարարվել Մոսկվայի կողմից Դելիին C-400 զենիթահրթիռային համալիրների վաճառքի մասին: Այդ մասին գրում է հնդկական Hindustan Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թերթի պնդմամբ՝ հնդկական կողմը ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել 4 միավոր C-400 համակարգ՝ երկրի օդային սահմանները պաշտպանելու նպատակով:
Գործարքի ընդհանուր արժեքը կարող է կազմել մոտ 6 մլրդ դոլար: Բանակցությունների տեղի են ունենալու դեկտեմբերի 23-24-ը: