211652_close_icon
views-count1380 դիտում article-date 16:18 16-12-2015

ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիի և նրա խորհրդական Կեմիչիրո Սասամեի հետ։ Վահրամ Շահինյանը Էյջի Տագուչիի խնդանքով ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները իրավապահ այլ մարմինների համակարգում՝ ընդգծելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է օրենքի հիման վրա ստեղծված, անկախ և գերատեսչական կախվածությունից զերծ նախաքննական մարմին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության վերաբերյալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ կողմերը հստակեցրել են փոխգործակցությունը զարգացնելու ուղղությունները: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր