211652_close_icon
views-count2727 դիտում article-date 21:45 15-12-2015

Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել զոհված ժամկետային զինծառայողի հուղարկավորությանը

Դեկտեմբերի 15-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի է ունեցել հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում զոհված ժամկետային զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՊՆ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, զինվորականներ։ Սեյրան Օհանյանը զոհված զինծառայողի ծնողներին է հանձնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայության», ինչպես նաև ցուցաբերած արիության ու խիզախության համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողին հետմահու շնորհված գերատեսչական մեդալները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորը ցավով է նշել, որ այսօր հակառակորդի կողմից պարտադրված լարված իրավիճակում և նրա սադրիչ գործողությունների արդյունքում շարունակում ենք զոհեր ունենալ: Սեյրան Օհանյանը իր խոնարհումն է բերել զինծառայողի անմար հիշատակի առաջ և փաստել, որ Կարենի ու նրա նման քաջ տղաների անձնազոհությունը, խիզախությունը, սխրանքն ու հայրենիքին անմնացորդ նվիրվածությունը մերօրյա հերոսությունների վառ օրինակներ են: [b] ՀՀ ՊՆ[/b]

Նմանատիպ նյութեր