Լեգենդար Մոնսերատ Կաբալյեն կես տարվա ազատազրկման է դատապարտվել
Լեգենդար օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Իսպանիայում կես տարվա ազատազրկման է դատապարտվել՝ խարդախությունների մեղադրանքով: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Երգչուհին Բարսելոնայի դատարանում մեղավոր է ճանաչվել և կես տարվա ազատազրկումից բացի պետք է վճարի նաև 255 հազար եվրո տուգանք:
Մոնսերատ Կաբալյեն առողջական խնդիրների պատճառով դատական նիստին անձամբ ներկա չի եղել: Երգչուհին ընդունել է մեղքը, սակայն ցուցմունք է տվել տանից` տեսակապի միջոցով։
Նշենք, որ ամռանը 82-ամյա Մոնսերատ Կաբալյեին մեղադրանք էր առաջադրվել հարկերից խուսափելու համար։