Խոշոր հրդեհ՝ ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկիի «Կանաչ կղզիներ»-ի զորանոցներից մեկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի Կանաչ կղզիներ կոչվող հատվածում տեղակայված զորանոցներից մեկում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է բռնկվել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը նշված վայրից հայտնել է, որ այնտեղ տեղակայված են ՌԴ Զինված ուժերի ինժեներական զորքերը: Այրվել են շինության միջհարկային փայտե հատվածները: Կրակը տարածվել է նաև նրան հարակից երկհարկանի տան տանիքի վրա՝ գրավելով 100 քմ տարածք: Զոհեր ու վկրավորներ չկան: Նախնական վարկածով՝ շինությունը հրդեհել են չարամտորեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի