211652_close_icon

Պայթյուն՝ Մեքսիկայի զորանոցներից մեկում․ տուժել է 17 զինծառայող

views-count1141 դիտում article-date 18:19 01-03-2014
Մեքսիկայում զորանոցի շենքի պայթյունի հետևանքով ավելի քան 17 զինծառայող է տուժել։ Այս մասին հայտնում է La Voz֊ը։ Նշվում է, որ զինվորականները փորձել են դուրս հանել վաղուց բռնագրաված վառոդը` ոչնչացնելու համար, սակայն տեղափոխման ժամանակ այն պայթել է։ Ըստ հաղորդած տվյալների, տուժածներից 8֊ը ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանց Իրապուատո քաղաքի հոսպիտալ են տեղափոխել։ Բացի այդ, պայթյունի հետևանքով կոտրվել են մոտակա շենքերի ապակիները։

Նմանատիպ նյութեր