211652_close_icon
views-count63107 դիտում article-date 23:55 20-07-2023

Խոշոր հրդեհ Երևանում. հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում էլիտար շենքը փրկվեց մոխրակույտի վերածվելուց. ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵԱՍՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Բյուզանդ և Քոչինյան փողոցների խաչմերուկում գտնով «Մայրիգ» ռեստորանային համալիրի շենքից ծուխ է նկատվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանը:

Ժամանել են նաև հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկներ, ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և ԲԱՎ հերթապահ խմբերը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ- ի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Տարածքը պարեկներն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները սահամանազատել են բավականին դժվարությամբ, քանի որ շատ քաղաքացիներ հրաժարվում էին տարածքը լքել, որպեսզի հրեջ մեքենաները՝ այդ թվում նաև ավտոսանդուղքները, աշխատեն:

Պարեկներին ու ոստիկաններին հաջողվել է այդ «տաք գլուխներին» հեռացնել դեպքի վայրից:

Պարզվել է, շենքի հարկերից մեկում հրդեհ է բռնկվել ու եթե հրշեջները օպերատիվ չգործեին, էլիտար շենքի մի քանի բնակարաններ վերածվելու էին մոխրակույտի:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզում է , սակայն տեղեկությունները հաստատվել են, որ այն գազի հետ կապ չունի, այսինքն՝ գազի արտահոսք նշված վայրում տեղի չի ունեցել: Հավանական վարկածներից մեկը կամ անփութությունն է, կամ էլեկտրալալերի կարճ միացումը:

Ըստ նախնական տեղեկությունների, հրեդհի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակը բռնկվել է տանիքից և այն տարածվել է միչև 9-րդ հարկ, այրվել են մի քանի լուսամուտներ, դռներ և միայն հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում է, որ կանխվել է կրակի տարածումը մնացած հարկեր: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 212+
212+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր