Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 13-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին անկողնուց ընկել է. բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1935 թ. ծնված Ռ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան թաղամասի թիվ 13/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1949 թ. ծնված Ս. Թ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: