Մերկելը բացառել է Ասադի հետ համագործակցելու հնարավորությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համագործակցելու հնարավորությունը «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում: Այդ մասին նա ասել է գերմանական Augsburger Allgemeine պարբերականին տված հարցազրույցում:
««Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիան չի ներառում Ասադին և նրա բանակը: Չենք մոռանում, որ Եմ եկած փախստականների մեկ մասը փախել են հենց Ասադից», -հայտարարել է նա: