211652_close_icon
views-count18476 դիտում article-date 13:29 12-12-2015

Ճանապարհային ոստիկանությունը սկսել է ուժեղացված ռեյդերը. Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է 30 տասնյակից ավելի ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 35 տրանսպորտային միջոց, որի վարորդներից 28-ը տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր օրինախախտ վարորդները, այդ թվում՝ խմած, ՃՈ աշխատակիցների կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50-200 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները և որ, ամենակարևորն է, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարեն, իսկ այս օրերին ՃՈ-ն հանրապետության ողջ տարածքում սկսել է ուժեղացված ծառայություն՝ օրինախախտ վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր