211652_close_icon
views-count4093 դիտում article-date 16:59 12-12-2015

29-ամյա Լուսիկը շենքի բակում ոտքերով եւ ձեռքերով 9-ամյա տղայի է ծեծել

29-ամյա Լուսիկ Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ս. Տարոնցի փողոցի 3-րդ շենքի բակում իր անչափահաս որդուն` Մովսես Կոստանյանին հրելու պատճառով, դիտավորությամբ ձեռքով մեկ անգամ հարված է հասցրել անչափահաս` 28.10.2006թ. ծնված Յուրի Սոսի Սարգսյանի դեմքին, որից հետո ոտքով մեկ անգամ հարված է հասցրել Յուրի Սարգսյանի ոտքին` վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր