211652_close_icon
views-count920 դիտում article-date 11:35 12-12-2015

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին`ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում պարզ և որոշ տեղերում ամպամած եղանակ է: Դիլիջան-Վանաձոր, Դիլիջան-Ճամբարակ, Վայք-Սարավան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր