Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 11-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 75 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իջեցնելու և իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջրկատը:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.13-ին աահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է հատակին. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջրկատը:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օտյան փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ն:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: