Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մասնաշենքերից մեկից` Կողբացի փողոցի կողմից առկա է քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ քարաթափվել է ԼՂՀ-ի առողջապահության նախարարությանը պատկանող չշահագործվող շինության 3-րդ հարկի պատշգամբից:
Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած քարերը (մոտ 2 գմ):
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ազգային պատկերասրահի» շենքի տանիքից սառցե լեզվակներ են կախված, առկա է նրանց ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ավտոսանդուղքը և ՃԿԱԿ ԱԻ ԱԽ-ն:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են տանիքային հատվածի սառցալեզվակները (մոտ 80 գմ):
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 տան արտաքին պատին ամրացված խողովակը պոկվել և կախվել է. ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են տան պատի խողովակը: