2690 դիտում
20:08 10-12-2015
Կարիմ Բենզեման պաշտոնապես հեռացվեց Ֆրանսիայի հավաքականից
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պաշտոնապես հեռացվեց Ֆրանսիայի հավաքականից՝ «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենայի շանտաժի գործին առնչվելու համար:
Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լե Գրետը:
Հիշեցնենք, որ Բենզեման կասկածվում է շանտաժիստների և Մատյո Վալբուենայի միջև միջնորդի դեր կատարելու մեջ, երբ Վալբուենայից գումար են պահանջել ինտիմ բնույթի տեսանյութը չտարածելու համար:
«Կարիմ Բենզեման այլևս անհասանելի է հավաքականի համար: Դա իմ անձնական որոշումն է, որի մասին հայտնել եմ հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամին: Բենզեման չի հրավիրվի հավաքական և չի մասնակցի 2016թ. Եվրոպայի առաջնությանը, եթե իրավիճակը չփոխվի:
Իսկ այս իրավիճակը կարող է փոխվել միայն մի դեպքում, եթե գործը փակվի», ասել է ֆեդերացիայի նախագահը:
Նմանատիպ նյութեր
4846 դիտում
15:15 04-11-2015
Ֆրանսիայում ձերբակալվել է Կարիմ Բենզեման
3275 դիտում
18:40 05-11-2015
Մեկուսարանում գտնվող Կարիմ Բենզեման խոստովանել է իր մեղքը
1787 դիտում
16:51 28-11-2015
Կարիմ Բենզեման չի մասնակցի Եվրո-2016-ին՝ շանտաժի գործի պատճառով
Այս բաժնից
1150 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1144 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1381 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը