211652_close_icon
views-count4777 դիտում article-date 15:15 04-11-2015

Ֆրանսիայում ձերբակալվել է Կարիմ Բենզեման

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային, հաղորդում է France Presse-ը: Բենզեմայի ձերբակալությունը կապված է Ֆրանսիայի հավաքականի և «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենայի հանդեպ շանտաժի գործի հետաքննության հետ: Ոստիկանության տեղեկություններով, մի խումբ չարագործներ ֆուտբոլիստին շանտաժի էին ենթարկել ինտիմ բնույթի տեսագրությամբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն գործով անցնող մի շարք կասկածյալների ճանաչում է: Սիսեն նույնպես բերման էր ենթարկվել և հարցաքննվել, սակայն հոկտեմբերի 13-ին նրան ազատ էին արձակել: Նշվում է, որ այս գործով մեղավորները կարող են մինչև 5 տարվա ազատազրկման ենթարկվել:

Նմանատիպ նյութեր