Անգելա Մերկելը «Տարվա մարդ» է ճանաչվել
                        Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է ամենամյա «Տարվա մարդ» անվանակարգում հաղթողի անունը: 
2015 թ-ի «Տարվա մարդ»  կոչումը շնորհվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին  հայտնել է Time-ի գլխավոր խմբագիր Նենսի Գիբսը:
 
Նրա խոսքով՝ «Տարվա մարդ» կոչումը շնորհվել է Մերկելին հարյուր հազարավոր փախստականների առջև երկրի սահմանները բացելու, ինչպես նաև Եվրոպայում ֆինանսական ճգնաժամը մասամբ լուծելու համար:
 
Նշենք, որ Անգելա մերկելը  իր հետևում է թողել այնպիսի քաղաքական գործիչների, ինչպիսիք են Հիլարի Քլինթոնն ու Բարաք Օբաման:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

