Լավրովը Իտալիա է մեկնում՝ քննարկելու ԻՊ-ի դեմ պայքարում հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 10-ին երկօրյա այցով կմեկնի Իտալիա, որտեղ իտալական իշխանությունների հետ քննարկելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, ինչպես նաև այդ կապակցությամբ խոշոր հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է gazeta.ru-ն:
ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանը շեշտադրում է կատարելու հենց հակաահաբեկչական միջազգային կոալիցիա ստեղծելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի վրա:
Հիշեցնենք, որ ռուսական ավիացիան գործողություններ է սկսել Սիրիայում ԻՊ-ի դեմ սեպտեմբերի 30-ից: