211652_close_icon
views-count1261 դիտում article-date 15:06 09-12-2015

Բնակարանային գողությունը բացահայտվեց

Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ մուտք են գործել Հ.-ի բնակարան և ննջասենյակի մահճակալի բարձի տակ գտնվող դրամապանակից գողացել 100 ԱՄՆ դոլար և 110.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1999 թ. ծնված Նարեկ Փ.-ն, ով բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր