10824 դիտում
10:14 09-12-2015
Ովքե՞ր են Արշալույսի 3 «հաստլիկները եւ Պավլիկ Մորոզովները»՝ ըստ գեներալ Մանվել Գրիգորյանի համադասարանցու
Դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններում Արշալույսի գյուղապետի թեկնածու Աշոտ Սարգսյանը, ով պարտվեց նախկին եւ ներկա գյուղապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբորը՝ Զարզանդ Գրիգորյանին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում արձագանքեց խոսակցություններին, թե իբր ինքը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի դրածո թեկնածուն է եղել:
Նրա խոսքով՝ դրանք չար մարդկանց տարածած զրպարտություններ են: Գյուղի երեք հաստլիկներն էին, որ ընտրության օրը գյուղամեջում կանգնած` ակնհայտ ճնշում էին գործադրում մարդկանց նկատմամբ` ուղղորդելով քվեարկել Զարզանդ Գրիգորյանի եւ սահմանադրական «Ոչ»-ի օգտին:
«Ես ազնիվ ու անկաշառ մարդ եմ, ողջ կյանքս առաջնորդվել եմ խղճով, երբեք ոչ մեկի պատվերը չեմ կատարել: Ընտրություններին էլ ազնվորեն մասնակցել եմ` ներկայացնելով ծրագիր, զուգահեռաբար էլ մարդկանց բացատրելով, որ հարկավոր է կողմ քվեարկել ՀՀ նախագահի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Օգտվելով առիթից` շնորհավորեմ հայ ազգին` կատարած օրինակելի ընտրության համար: Մեր գյուղում ես էլ, թող վկայեն քվեարկության արդյունքները, իմ կողմնակիցների հետ «Այո´» ասացինք մայր օրենքի բարեփոխմանը»,- ասաց Աշոտ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ավելացրեց. «Ես արդեն հոգնել եմ կրկնել, բայց հատկապես ուշ հասկացողների համար կրկնեմ: Մենք հասակակիցներ ենք, համագյուղացիներ, համադասարանցիներ: Բայց իմ առաջադրման հետ Մանվել Գրիգորյանը որեւէ կապ չի ունեցել: Այդ մարդն, այո, ծնվել, մեծացել է Արշալույս գյուղում, բայց այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնած Երկրապահ կամավորականների միության ղեկավարն է, հազար ու մի հոգս ունի, հազարավոր ընտանիքների հոգսերով է ապրում: Մանվել Գրիգորյանը Հայաստանի եւ Արցախի տասնյակ քաղաքների, նույնիսկ` ամբողջական մարզերի պատվավոր քաղաքացի է: Ինքն այսօր ապրում եւ քվեարկում է Էջմիածնում, Արշալույսում էլ, չգիտեմ` վերջին անգամ երբ է եղել: Նույնիսկ իր բազմազբաղության պատճառով նրան հանդիպելու հնարավորություն չեմ ունեցել, որ շնորհավորեմ սահմանադրական հանրաքվեի կայացման առիթով»:
Նա նաեւ ընդգծեց, որ երբ առաջադրվում է, Մանվել Գրիգորյանը հանրապետությունում չէր. «Այնպես, որ ֆիզիկապես էլ նրան հանդիպելու հնարավորություն չունեի: Եվ, վերջապես, եթե ես Մանվել Գրիգորյանի դրածոն եմ, դուք էլ հիշեք՝ ախր ով եք, ինչպես եք մարդ դարձել, մարդամեջ դուրս եկել, ինչ-որ բաների հասել: Մերօրյա Պավլիկ Մորոզով ե՞ք երեք եղբայրներով: Լավ չէ, երբ մարդն անաղուհաց է լինում, երբ ուրանում է հարազատներին, այն էլ` ամբողջ հանրապետությունում հարգված հարազատին: Հուսով եմ` վերջին անգամ եմ անդրադառնում այս խնդրին:Ես հպարտ եմ, որ իմ հայրենի գյուղում 564 ձայն եմ ստավել, քանի որ դրանք արդար ձայներ էին, ոչ թե գողացված»:
Նմանատիպ նյութեր
20983 դիտում
11:18 08-09-2016
ԵԿՄ վարչության փոխնախագահների արձագանքը՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի անպատասխանատու հայտարարություններին
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»