1765 դիտում
14:06 08-12-2015
Հայ բժիշկներն այսուհետ իրենց անպաշտպան չեն զգա. «Ինգո Արմենիա»
Դեկտեմբերի մեկին ևս երկու հայ բժիշկ-անեսթեզիոլոգ որպես նվեր [url=http://www.ingoarmenia.am/news/more/id/294/lang/am]«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»[/url] ապահովագրական ընկերությունից ստացան բժիշկների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրեր։ Այս պոլիսները, որոնք նորույթ են Հայաստանի ապահովագրական շուկայում, ակցիայի շրջանակներում տրամադրվել են ապահովագրական ընկերության կողմից թվով 40 բժիշկների, իսկ պայմանագրերից առաջինը տրվել է Առողջապահության նախարար և պրակտիկ բժիշկ Արմեն Մուրադյանին։
Հանձնման արարողությունը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ ՎԱՐԴԱՆԱՆՑ Նորարարական բժշկության կենտրոնում՝ Անեսթեզիոլոգների հայկական ասոցիացիայի արտահերթ հանդիպմանը՝ նվիրված անեսթեզիոլոգների միջազգային օրվան։ Արմեն Մուրադյանի հետ միասին 1մլն. դրամ ծածկույթով ապահովագրական պոլիսներ ստացել են մի շարք բժիշկներ, ովքեր ներկա են եղել միջոցառմանը, իսկ որոշները ստացել են նվերներն ավելի ուշ։ Մասնավորապես, դեկտեմբերի մեկին [url=http://www.ingoarmenia.am/news/more/id/294/lang/am]«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ[/url]» ապահովագրական ընկերության ղեկավարների մեկը հանձնեց պայմանագրերը «ԱՐՄԵՆԻԱ» հանրապետական բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արա Ղազարյանին և «ԷՐԵԲՈՒՆԻ» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Լևոն Գաբրիելյանին։
Ինչպես նշեց Արա Ղազարյանը, ապահովագրության այս տեսակի ներդրման մասին Հայաստանում մասնագետները խոսում են արդեն վաղուց։ Ավելին, առողջապահության ներկա վիճակը բավականին դժվարացել է, քանի որ տարբեր ինֆորմացիոն հարձակումների միջոցով բժիշկները հասարակությունում դարձել են խիստ անպաշտպան և շատ ԶԼՄ-ներ և իրավաբաններ տարածում են նույնիսկ այնպիսի դեպքեր, որոնք որևէ հիմնավորվածություն չունեն։ Բժիշկն էլ իր հերթին, չլինելով իրավաբան, չի կարողանում արդյունավետ պաշտպանել իր շահերը։ Մյուս կողմից ազդում է արհմիությունների բացակայությունը, ովքեր կարող էին պաշտպանել բժիշկներին։ «Իսկ բժիշկների պատասխանատվության ապահովագրության պոլիսները մեծամասամբ լուծում են նմանատիպ խնդիրները, քանի որ դրանք իր վրա է վերցնում ապահովագրական ընկերությունը»,-նշեց Արա Ղազարյանը։
Ապահովագրության այս տեսակի ներդրման անհրաժեշտության մասին նշեց նաև Լևոն Գաբրիելյանը։ [url=http://www.ingoarmenia.am/news/more/id/294/lang/am]«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ[/url] ընկերության այս նախաձեռնությունը ինձ հիացրեց, որովհետև դրա հիմքում շատ խելացի և հայ բժիշկներին այդքան անհրաժեշտ գաղափար է դրված։ Մեր աշխատանքը կապված է ռիսկի հետ և լինում են ամենատարբեր կասկածելի ու վիճելի դեպքեր, որոնց լուծման համար քաղաքակիրթ աշխարհում ստեղծված է ապահովագրությունը»։
Նշենք, որ բժիշկների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրերը քաղաքակիրթ աշխարհում գործում են տարիներ ի վեր։ Հատկապես կարևոր դեր վերջիններս ունեն ԱՄՆ-ում, որտեղ բժիշկների հանդեպ հայցերը կարող են հասնել միլիոնավոր դոլարների։ Բացի այդ, շատ կարևոր է նման ապահովագրությունը նաև որոշ բժշկական ուղղություններում, որոնք առավել ռիսկային են, օրինակ պլաստիկ և այլ տեսակի վիրաբուժությունը, ատամնաբուժությունը, անեսթեզիոլոգիան, ռեանիմացիան, վնասվածքաբանությունը, օրթեպեդիան և այլն։ Չնայած, ակնհայտ է, որ հիվանդների կողմից պահանջներ ներկայացվում են նաև թերապևտներին և նույնիսկ բուժքույրերին։
«Հասարակության տեղեկացվածության և սեփական շահերը պաշտպանելու հնարավորության աճի հետ բժիշկները դարձել են խիստ կախված դժգոհ հիվանդների գործողություններից,- ասում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը,- Նույնիսկ եթե բժշկական սխալի առկայությունը չապացուցվի, բժիշկը ստիպված կլինի ծախսել բավականին շատ գումար և նյարդեր, որպեսզի պաշտպանի իր շահերը։ Դրա համար մենք որոշեցինք գնալ ամբողջ աշխարհում ընդունված ճանապարհով և առաջարկել հայաստանյան շուկային բժիշկների մասնագիտական ապահովագրությունը։ Այս նախաձեռնությունն ունի երկու կարևորագույն ֆունկցիա՝ հաճախորդը վստահ կլինի, որ իր ֆինանսական ծախսերը, որոնք ծագել են մասնագիտական սխալի արդյունքում, բժիշկն անպայման կփոխհատուցի, իսկ մյուս կողմից բժշկին կտա նյութական և իրավական պաշտպանվածության զգացում, որը տրամադրվում է այս պայմանագրի շրջանակներում»։
Ավելացնենք, որ այս տեսակով մեկ տարեկան պոլիսի արժեքը տատանվում է 20-ից 120 հազար դրամի շրջանակներում՝ կախված բժշկի մասնագիտացումից։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net