211652_close_icon
views-count2168 դիտում article-date 12:57 11-11-2014

Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Շիրակի մարզում ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակը

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա քառօրյայի նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց երեկ՝ նոյեմբերի 10-ին, Շիրակի մարզում ողբերգական վթարի հետևանքով մահացած 7 քաղաքացիների հարազատներին և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Գալուստ Սահակյանն ավելացրեց, որ իրենք նույնպես ցավակցություն են հայտնում զոհվածերի հարազատներին, և նիստի ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին վթարի զոհերի հիշատակը: Նիկոլ Փաշինյանը առաջարկեց նաև Շիրակի մարզպետարանին և ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարությանը ուշադրության կենտրոնում պահել Հոռոմի խաչմերուկի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը՝ նշելով, որ առաջին դեպքը չէ, երբ այդ հատվածում ողբերգական վթարներ են տեղի ունենում: Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/10/33062/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], նոյեմբերի 10-ին ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել էին մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր առաջացել: Վթարի հետևանքով 7 մարդ մահացել է, ևս 7-ը տեղափոխվել հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը տեղեկացրել էր, որ մահացածներից մի քանիսը ամբողջովին այրվել էին:

Նմանատիպ նյութեր