211652_close_icon
views-count1572 դիտում article-date 09:30 07-12-2015

ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, ինչպես նաև Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Երևան-Սևան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վանաձոր-Ալավերդի, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր