Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Կ.-ին (սահմանափակ շարժունակություն ունեցող), Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բակից 110-րդ բնակարան (9-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հհրշեջ-փրկարարները Լ. Կ.-ին (ծնված 1933 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: