ՀԱԿ անդամ. «Հանձնաժողովում «Ժառանգության» անդամը «Այո»-ի հետ է համագործակցում». Aravot.am
ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանն ահազանգում է՝ 5/21 ընտրատեղամասում պարբերաբար քաղաքացիներ են գալիս ոստիկանությունից ստացած 9-րդ ձեւ (անձնագրին փոխարեն ժամանակավոր փաստաթուղթ) փաստաթղթով եւ քվեարկում ուրիշի փոխարեն: Տիկին Թադեւոսյանը երբ մեզ հետ զրուցում էր, այդ պահին էլ Այգեկցի 57 հասցեի բնակիչ Սիմոնյան Ալբերտը գնացել էր քվեարկության եւ պարզել, որ 9-րդ ձեւով իր փոխարեն քվեարկել է մեկ ուրիշ անձ:
««Բա սա ընտրությո՞ւն է,բա սա ընտրությո՞ւն է»,- վրդովված ասել է քաղաքացին: «Այս հանցագործությունը գալիս է ոստիկանությունից, անձնագրային բաժնից տալիս են այդ 9-րդ ձեւը եւ մարդիկ գալիս են ուրիշի փոխարեն քվեարկում: 5/21 ընտրատեղամասում արձանագրել ենք, որ Պետրոսյան Էդիկի փոխարեն արդեն քվեարկած են եղել 9-րդ ձեւով, նույնը՝ Դանիելյան Վահագնի դեպքում է եղել:
Մարդիկ եկել են ու տեսել են, որ իրենց անուն ազգանունի, հասցեի դիմաց արդեն քվեարկած է»: Տիկին Թադեւոսյանը նաեւ փոխանցեց այդ քաղաքացիների հասցեները՝ առաջինի դեպքում՝ Փափազյան 27/2 հասցեն է եղել, 2-րդը՝ Հովսեփ Էմինի 80/35 հասցեի բնակիչն է եղել:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/12/06/636398/]այստեղ[/url]