211652_close_icon

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

views-count1375 դիտում article-date 10:45 06-12-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Գավառի, Մարտունու, Վարդենյաց լեռնանցքի (Մարտունու կողմից), Վարդենիսի, Աբովյանի, Դիլիջանի ոլորանների, Սպիտակի լեռնանցքի և Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վայքի տարածաշրջանում ուժեղ քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր