Կանադան կարող է օրինականացնել մարիխուանայի օգտագործումը
Կանադայի իշխանությունները դիտարկում են մարիխուանայի օգտագործումը օրինականացնելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է այդ երկրի կառավարության ղեկավար Ջասթին Թրյուդոն:
Նա նշել է, որ համապատասխան օրինագիծ մշակելու և այն ընդունելու դեպքում, սակայն, որոշ սահմանափակումներ կլինեն:
Նշենք, որ մարիխուանայի օգտագործման օրինականացումը եղել է ընտրություններից առաջ Թրյուդոյի մշակած ծրագրի կետերից մեկը: