2865 դիտում
09:15 05-12-2015
ՀԷՑ-ի՝ միայն այս տարվա 9 ամիսների մաքուր շահույթը կազմել է ավելի քան 31 միլիարդ դրամ. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ»–ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած հաշվետվությունից հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ միայն այս տարվա ինն ամիսների մաքուր շահույթը կազմում է ավելի քան 31 միլիարդ դրամ։ Իսկ մինչև տարեվերջ, եթե ՀԷՑ-ում արտակարգ պատահարներ տեղի չունենան, ապա այս ընկերությունը տարին կփակի մոտ 100 միլիոն դոլար մաքուր շահույթով»։
Թերթը հավելում է, որ այսօր այս ընկերությունը ոչ միայն վնասներով չի գործում, այլ նաև գերշահույթով է աշխատում. «Ի դեպ, նշենք նաև, որ այս տարվա ինն ամիսներին ՀԷՑ-ի կողմից սպառողին մատակարարված էլէներգիայի 91 տոկոսը եղել է, այսպես կոչված, էժան էլեկտրական էներգիան, որն արտադրվում է Հայաստանի ատոմակայանի և մեծ ու փոքր ՀԷԿ-երի կողմից։ Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ը 5-ից 8 դրամով գնված էլէներգիան սպառողին վաճառել է 49 դրամով»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2154 դիտում
08:56 06-09-2016
ՀԷՑ-ի առաջին կիսամյակի շահույթը կազմել է ավելի քան 15 միլիարդ դրամ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7765 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով